Արևմուտքն ասում է սա էլ զիջեք Բաքվին՝ տեր ենք, իշխանությունն էլ զիջում է, բայց ոչ ոք տեր չի կանգնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Բաքուն կանգ չի առնելու, Հայաստանի մասնատում են ծրագրում, խաղաղության մահախոսականը երգվել է, ամբողջ Հայաստանն են ուզում բնակեցնել քոչվոր թրքալեզու ցեղերով, խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Իշխանությունը ապրում է մտածածին աշխարհում, որը գեներացվում է արևմտյան գործընկերների կողմից, ասում են՝ սա էլ զիջեք, տեր ենք, զիջում են, բայց տեր չեն լինում։ Իշխանությունը ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունները տանում է դեպի թշնամանք, ինչը թուրքերի ու ադրբեջանցիների երազանքն է, իշխանությունը կարծում է, որ ի զորու է իրանցիներին ու ռուսներին տարածաշրջանից դուրս հանել»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ