Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_8

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Կամերային տուն, Ա. Իսահակյան փող. 1)։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին (ուրբաթ) նույն վայրից ժամը 13:00-ին:

--00—ՅՄ