Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին Հայաստանի հավատարմության մասին. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

borell_0.thumb_

ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հավատարմության մասին։ Այս մասին թվիթերում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Յուրաքանչյուր միացում մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Հռոմի ստատուստը։

--00—ՅՄ