Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

dd

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում:

Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

--00—ՍՊ