Որ ամեն քայլի ՌԴ դրոշ էիր տնկում, ՀԱՊԿ-ից կամ Մոսկվայից ճշտե՞լ էիր, թե որոնք են մեր երկրի սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Որ ամեն քայլի ՌԴ դրոշ էիր տնկում ադրբեջանական հարձակումից պաշտպանվելու համար, ՀԱՊԿ-ից կամ Մոսկվայից ճշտե՞լ էիր, թե որոնք են մեր երկրի սահմանները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ի նկատի ունենալով իշխանության այն հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի ճանաչում մեր երկրի սահմանները, դրա համար էլ չենք կարող ընդունել իր առաքելությունը։

«Եվրամիության երկրների դիտորդները ճանաչե՞լ են ՀՀ ճշգրտված սահմանները, որ նրանց ընդունել եք», - նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ