Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության նիստին որոշում կայացվեց Արարատ Գրիգորյանին ազատել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։

«Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,-հայտարարել է Միքայելյանը։

Հիշեցնենք, որ Միքայելյանը զբաղեցրել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ