Նախարարի ժ/պ-ներ Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը և Վայոց ձորի մարզպետն արձակուրդ են գնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

ՀՀ վարչապետի որոշմամբ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին կտրամադրվի ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

Սուրեն Պապիկյանը արձակուրդում կլինի 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 18-ը ներառյալ, իսկ Ռոմանոս Պետրոսյանը՝ հունիսի 2-ից 14-ը ներառյալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին ևս կտրավադրվի ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:

--00—ԼՄ