Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ կգնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին: Դրանում ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի փետրվարի 1-12-ը ներառյալ:

2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը»:

--00--ԱԹ