Մեր հայրենիքի դիմաց Փաշինյանը մեզ մի քանի հազար դրամ է տվել, ուզում է՝ երախտապարտ լինենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արցախ վերադառնալ ցանկացող մարդկանց թիվն օր-օրի ավելանում է, շատերն իրենց հայրենիքում օտար են զգում, քանի որ այստեղ նրանց նկատմամբ ատելության քարոզ է տարվում։ Արցախ վերադառնալու համար միջազգային երաշիքներ պետք է տրվեն մեր պատկերացրած ձևով, մենք տեսել ենք, որ միջազգային երաշխիքները չեն գործում, պետք է տվյալ երկրի գրասենյակներ լինեն, որոնք կվերահսկեն արցախցիների անվտանգությունը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Սամվել Շահրամանյանն ասելիք և անելիք ունի, քանի դեռ ուշ չէ, հունվարի մեկը մոտենում է, նա պետք է որևէ քայլ կամ հայտարարություն անի։ ՀՀ իշխանությունը չի ցանկանում, որ Արցախի նախագահները վերադառնան, ամեն ինչ անում են, որ այլևս Արցախ չլինի, եթե նրանք այստեղ լինեին, Արցախի ժողովուրդն այսքան խեղճ չէր լինի, հիմա կարծես առանց ծնող լինեն»,- ավելացրեց Հակոբյանը։ Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Հայաստանում ուզում եք իշխանափոխություն անել, պատգամավորը նկատեց․ «ՀՀ ներքին հարցերին նպատակ չունենք խառնվելու, մենք չենք վարչապետ ընտրել, որ որոշենք, չնայած՝ այստեղ ենք ապրում և որոշում կայացնելու հնարավորություն ունենք, բայց Արցախի հարցի հետ կապված ցանկացած խոչընդոտ լինելու դեպքում կպայքարենք, եթե իրենք են խոչընդոտը, պետք է հեռանան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ