Նոր աշխարհակարգ է ստեղծվում, Ալիևն ուզում է ՀՀ հարցից ազատվել, որ արտաքին հարցերում ազատ գործի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հայաստանը կարծում էր՝ Արցախը հանձնելով ազատվեց Ռուսաստանից, բայց ՌԴ-ն տնտեսական ոլորտում մեծ ազդեցության լծակներ է պահանջում, որը ՀՀ-ում կարող է բերել սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Մարիա Զախարովան ակնարկել է, որ քաղաքական հարաբերությունների փոփոխությունը բերելու է տնտեսական խնդիրների։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Վերելք վերլուծական-տեղեկատվական կենտրոն»-ի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ, Արևմուտքի համար գլխավոր է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելը և Թուրքիայի դիրքերը ուժեղացնելը, հետագայում Կենտրոնական Ասիայում Թուքիան ուժեղ դիրքերից հանդես է գալու, որը բերելու է ՌԴ-ի, Չինաստանի դիրքերի թուլացման։ Խալաթյանի խոսքով, նոր աշխարհակարգ է ստեղծվում, Ալիևն ուզում է Հայկական հարցից ազատվել, որ արտաքին հարցերում ազատ գործի, դրանով է պայմանավորված նաև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ