Տվել եմ միմիայն սեր ու հարգանք. ՔՊ-ականը հայտարարել է, թե փորձում են արատավորել իր բարի համբավը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քպ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարել է, թե փորձում են արատավորել իր բարի համբավը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։

Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։

Սեր, համերաշխություն՝ բոլորիս»,- հայտարարել է ՔՊ-ականը:

«Հրապարակ»-ը գրել էր, որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին:

Ըստ աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասել են՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

--00--ԼՀ