Մխիթարյանն իմ աշակերտն է, նա շատ ինտելեկտուալ է․ Լուչեսկու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Capture

«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները եվրոպական ֆուտբոլում։

Մխիթարյանն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերում»:

«Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, ով նույնիսկ 34 տարեկանում շարունակում է պահանջված մնալ Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Մենք բոլորս գիտենք այս խաղացողին, բայց ամենից առաջ նա հիանալի մարդ է: Ֆուտբոլային ինտելեկտուալ, տիրապետում է 5 լեզվի, շատ խելացի։

Նա տարբերություն է դնում խաղադաշտում՝ նա ինձ համար վազում էր 12 կիլոմետր մեկ խաղում, նա շատ արագ է մտավոր և ֆիզիկապես։ Նա նաև շատ գոլեր է խփել  կիսապաշտպանի դիրքում խաղալիս։ Նրա կարիերան ինձ չի զարմացնում»,- Միրչա Լուչեսկուի խոսքերն է մեջբերում BSO-ն, փոխանցում է Armsport.am-ը։

--00—ՅՄ