Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է զոհված զինծառայողների ընտանիքների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

05641987d724b7ae8873eb38eadcfd94

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի եկեղեցում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Նա նշել է այն զինվորների խիզախությունն ու սխրանքը, ովքեր զենքը ձեռքին պաշտպանում են երկրի շահերը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այս հանդիպումը պետք է «հստակ ազդանշան» դառնա բոլոր մակարդակների պաշտոնյաներին զինվորականների ընտանիքներին աջակցելու անհրաժեշտության մասին։

«Ես կցանկանայի, որ մեր հանդիպումը լինի այնքան հստակ և հասկանալի ազդանշան Ռուսաստանի Դաշնության հսկայական տարածքում և բոլոր մակարդակներում իմ բոլոր գործընկերների համար, որպեսզի նրանք միշտ և ամենուր լինեն ձեր կողքին»,-Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

--00—ՅՄ