Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելությունը կարևոր է Երևանի համար. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հայ-ադրբեջանական սահմանին գործող ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի Երեւանի համար։ Այս մասին Հունաստանի ԱԳ նախարար Գեորգիոս Գերապետիտիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Եվրամիության քաղաքացիական առաքելությունը մեզ համար շատ կարեւոր է, կենսական նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից: Մենք ողջունեցինք ԵՄ որոշումը` ընդլայնելու այս առաքելությունը », - ասաց նա:

--00—ԼՀ