ՀՀ պաշտոնյանների հայտարարությունները նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Մենք թույլ չենք տա, որ ռուս խաղաղապահներին վիրավորեն։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հայ քաղաքական գործիչների մեղադրանքների մասին, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ են տվել էթիկական զտումներ։

«Ռուսաստանի Դաշնության հասցեին մեղադրանքները միայն խնդիրներ են առաջացնում երկկողմ հարաբերություններում. չգիտեմ՝ ում է ձեռնտու։ Նման մեղադրանքները մենք համարում ենք փաստերը կեղծելու փորձ՝ պատասխանատվությունից ազատվելու նպատակով»։

Զախարովան վկայակոչեց  խաղաղապահներ ուղարկելու մասին ՌԴ Դաշնային խորհրդի որոշումը։

 «Արդյո՞ք սրանից որևէ մեկը չի արվել: Եթե ​​ինչ-որ մեկը խիղճ ունի, իսկ խղճի բացակայության դեպքում՝ լկտիություն․․․։  Փաստարկներ դրեք սեղանին, բայց հիստերիկությունից ու վիրավորանքից բացի ոչինչ չկա։

Միջազգային հեղինակավոր կազմակերպության փաստաթուղթ կամ հայտարարություն կա՞, որ էթնիկ զտումներ են եղել  Ղարաբաղո՞ւմ։  Մենք բազմիցս նշել ենք հայերի վերադարձը ԼՂ և հայ բնակչության ոչ միայն իրավունքների, այլև անվտանգության ապահովման կարևորությունը»։

 --00—ԼՀ