Ալբերտ Բազեյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ. քննիչը միջնորդել է երկարացնել կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

աբ

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի վերաբերյալ քրեական գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՀՀ Քնչական կոմիտե, սակայն ո'չ ԱԱԾ-ում, ո'չ արդեն ՔԿ-ում Բազեյանի մասնակցությամբ այդպես էլ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի իրականացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելունախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։

Բազեյանի կալանավորման ժամկետը շուտով լրանում է` հունվարի 24-ին: Ինչպես հայտնեց Գեորգի Մելիքյանը` վարույթն իրականացնող մարմինն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան` պահանջելով երկարացնել Բազեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը` ևս երկու ամսով: Փաստաբանը ընդգծում է` որևէ ապացույց առկա չէ, այն, ինչ ներկայացրել է վարույթն իրականացնող մարմինը, ոչինչ էլ չի հաստատում, կալանքը երկարացնելու համար ևս նոր հանգամանքներ առկա չեն:
Ինչ վերաբերում է Բազեյանի առողջական վիճակին, ապա առողջական խնդիրներ նա ունի:

 

--00—ԱՊ