Ալբերտ Բազեյանը երկու ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1120534

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Բազեյանը կալանավորվել է 2 ամսով։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:

 --00—ՅՄ