Հայե՛ր, միայն ուժը կկանգնեցնի ձեր թշնամուն. պայմանագրերը պետքարանի թուղթ են առանց ազգի ուժի և ոգու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

 

Այդ ե՞րբ է ժողովրդավարությունը պաշտպանել պետություններին կամ ժողովուրդներին՝ Օսվենցի՞մում, երբ այրում էին հրեաներին, թե Օսմանյան կայսրությունում, երբ ցեղասպանում էին հայերին։ Այն, ինչ պատրաստվում է Ադրբեջանի հետ կնքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետքարանի թղթի արժեք չունի, եթե չի ուղեկցվում ուժի առկայությամբ ու ազգային ոգու բարձրացմամբ։ Այս մասին 24News-ի ռուսալեզու "Регион и мы" հաղորդման ժամանակ հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, վերլուծաբան, այդ երկրի հատուկ ծառայություններից մեկի ղեկավար Յակով Կեդմին։  

«Միայն ուժն է, որ կարող է կանգնեցնել թշնամիներին։ Մենք մեզ համար տասնյակ տարիներ առաջ որոշեցինք, որ հրեա երեխաներն այլևս չեն սպանվելու, որ խաղաղությունը լինում է միայն հաղթանակից հետո, հակառակ պարագայում այն վերածվում է գերեզմանային խաղաղության։ Նույնն էլ պետք է անի հայ ժողովուրդը։ Ե՞րբ են ուրիշները զոհվել հայ ժողովրդի համար։ Թուրքիային 1918 թ-ին Երևանի տակ (ի նկատի ունի Սարդարապատը - խմբ.) ո՞վ կանգնեցրեց՝ ժողովրդավարությու՞նը։ Ո՜չ, հայ զինվորներն ու հայ ազգի բարձր ոգին», - նկատել է նա ու հավելել, թե եթե Հայաստանի զենքը միայն «ժողովրդավարությունն է», ապա «Փաշինյանն ի վերջո կհանգրվանի Փարիզում», սակայն հարց է, թե կլինի՞ Հայաստան պետությունը։  

Մանրամասները՝ տեսանյութում։զ

--00—ՍՊ