Քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին և կուսակցության գաղափարախոսությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

278815

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԱԺ պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի, կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանի հետ մասնակցել է կուսակցության Մեծամոր, Արմավիր և Խոյ տարածքային կառույցների նախաձեռնող խմբի նիստին։

Նիստին մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, Խոյի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը և Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը:

Ըստ նրա՝ քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին և կուսակցության գաղափարախոսությանը վերաբերող հարցեր:

 --00—ՅՄ