Ռուսները պնդում են, որ գրավել են Խարկովի մարզի Տաբաևկա գյուղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հհ.j

Ռուսական զորքերի «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները Կուպյանսկի ուղղությամբ ազատագրել են Խարկովի մարզի Տաբաևկա գյուղը։ Տեղեկությունը հրապարակել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Կուպյանսկի ուղղությամբ «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ ազատագրվել է Խարկովի մարզի Տաբաևկա բնակավայրը»,- հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:

--00—ԼՀ