Հրդեհ՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա․ այն սկսվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին զուգահեռ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

կրակ

Սոցցանցում տեսանյութ է հայտնվել, ուրում երևում է, որ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ 

Հրդեհի բռնկման պատճառները, սակայն, դեռևս հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, ուստի վերջինս ստվեր է գցել Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպի վրա։