Աշտարակ-Ուջան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «ՎԱԶ»-ը. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

վթ

Հունվարի 30-ին, ժամը 08։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Ք., ծնված 1968 թ.) և «VAZ» (վարորդ՝ Զ․ Ս․, ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ