Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ վարորդները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

imgonline_com_ua_convert9zgm7u30yb8w.thumb_

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Ռաֆայել Մխիթարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Բախման հետևանքով BMW-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ