Աբովյան-Տերյան խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաների բախման հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

վթար

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 16-ին, ժամը 14։48-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աբովյան և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Ե․) և «Cadillac» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշի ավտոմեքենաները։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Ի․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00--ԱՀ