Արմավիրում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. 3 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

․

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մայիսյան–Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Ford Transit և Howo մակնիշի բեռնատարները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Երեք վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ