Հայաստանի փոխվարչապետը մեկնում է Իրան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանը կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը։

--00—ԼՀ