«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները»․ Ալիևը կրկին սպառնում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

e2f30008-2217-3fed-9061-79586cc80686_850

Հետպատերազմյան շրջանում մենք մեր սկզբունքային դիրքորոշումը դրսևորեցինք բոլոր հարցերի վերաբերյալ։ Հայտարարել ենք, որ հայկական կողմը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին փետրվարի 14-ին իր երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բաքվի ղեկավարը հայտարարել է, թե իբր հերթական անգամ ականտեսն են լինում իրենց նկատմամբ տարածքային պահանջների․ «Հայաստանը կարծես թե, մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները»,-ասել է նա։

--00—ՅՄ