Իրանի հետ առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

424617187_7303237093075079_202964892958238104_n

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում, փակ ձևաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:

Քննարկման առանցքում Հարավային Կովկասում զարգացող նոր իրադարձություններն են, որոնք հատկապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեծ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում:

Իրանի հետ քննարկումների և առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից (թե ինչ է սրա մասին մտածում ՀՀ իշխանությունը լրիվ այլ թեմա է)»:

--00—ՅՄ