«Ես սա եմ ուզում» ասելու փոխարեն, Փաշինյանը ԵՄ-ին ասում է՝ «արա ինձ հետ՝ ինչ ուզում ես»․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ashotyan-8

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

168.am-ի փոխանցմամբ, qաղաքացի Գայանե Մանուկյանը հարցրել է.  «Նիկոլը «Telegraph»-ին տված հարցազրույցում ասում է, որ մենք աշխարհում ամենաանվտանգ 7-րդ երկիրն ենք, իսկ այսօր՝ 4 զոհ, նաև ասում է, որ մենք Եվրոպայի առաջ բաց ենք այնքան, ինչքան նա մեզ կթողնի։ Ի՞նչ նոր վտանգներ են պարունակում այս հայտարարությունները»։

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է.

«Դուք իրավացիորեն մատնանշեցիք Նիկոլի այդ հարցազրույցի բազմաթիվ զավեշտներից 2-ը։

Հերթով վերլուծենք։ The Telegraph-ին տրված հարցազրույցում Փաշինյանը, որպես Հայաստանի անվտանգ լինելու իբր ապացույց, հիշատակել է ինտերնետ-ռեսուրսներից մեկը, որի վարկանիշային աղյուսակը, որքանով հիշում եմ, ստեղծված է ոչ թե ինչ-որ լուրջ միջազգային մեթոդաբանությամբ, այլ պարզապես կայքի այցելուների քվեարկությամբ։ Հասկացանք, չէ՞, իրավիճակի ողջ ողբերգությունը․ Հայաստանի վարչապետը հեղինակավոր լրատվամիջոցին հարցազրույց տալուց հղում է անում ինչ-որ մի կայքի ինչ-որ քվեարկության արդյունքների վրա, այն  էլ՝ նման լրջագույն հարցում, ինչպիսին անվտանգությունն է։ Պատկերացրեցի՞ք, թե որքան անլուրջ, թեթևսոլիկ և ջրիկ տպավորություն է թողնում լուրջ շրջանակների վրա, որոնք ծանոթացել են այդ հարցազրույցին, Հայաստանը և նրա ղեկավարը։ Դա նույնն է մոտավորապես, որ Բայդենն իր ելույթի որևէ թեզ հիմնավորելու համար հղում անի Թվիթերի ինչ-որ քվեարկության վրա, կամ Պուտինը՝ Օդնոկլասնիկների ցանցի արդյունքների վրա։

Երկրորդ պնդումը է՛լ ավելի խայտառակ է։ Վստահ եմ, որ Նիկոլին թվում է, թե եվրոչինովնիկներին գցելու համար նա թույն բանաձև է ընտրել, այն է՝ Եվրամիության հետ մերձենալ այնքան, որքան նա մեզ կթողնի, սակայն իրականում այս բանաձևը ինքնիշխանության ճգնաժամի մասին վկայող խոստովանություն է։ Ինչպե՞ս կարող է որևէ երկիր չսահմանել հստակ նպատակ, չբխեցնել այդ նպատակը սեփական հստակ շահերից և այդ նպատակին հասնելու համար չանի հստակ քայլեր։ Փոխարենը դիմացինի հետ հարաբերվելու՝ ողջ առաջնորդումը թողնել մյուս կողմի վրա։

Ներեցեք օրինակի համար, բայց «ես սա եմ ուզում» ասելու փոխարեն, Փաշինյանը բոլորիս անունից ԵՄ-ին ասում է՝ «արա ինձ հետ՝ ինչ ուզում ես»։ Շատ ավելի ընդունելի և հասկանալի կլիներ «մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ» նպատակը, քան նման անմիտ, անողնաշար պնդումը»։

--00—ՅՄ