Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ ՀՀ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

nikol-pashinyan55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ 

«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», - ասել է Փաշինյանը։ 

--00—ՅՄ