ՌԴ ՆԳՆ-ն Ալեքսեյ Նավալնիի եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

1130745

Քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվողների տվյալների բազան։

ՌԴ ՆԳՆ-ի հայտարարության մեջ գրված է, որ 41-ամյա Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով, սակայն կոնկրետ հոդվածը չի նշվում։ Օլեգ Նավալնիի նկատմամբ նախկինում նույնպես հետախուզում էր հայտարարվել։

2022 թ․ փետրվարին դատարանը բավարարել էր ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայության դիմումը՝ Օլեգ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով՝ դատարանի կողմից սահմանված պարտականություններից խուսափելու համար, այդ թվում՝ քրեակատարողական տեսչություն չներկայանալու համար։ Ըստ գերատեսչության՝ դատապարտյալը լքել է Ռուսաստանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ