Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածները օտարերկրացիներ են․ ՌԴ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Screenshot_9

Մոսկվայում ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն, նրանք բոլորը օտարերկրացիներ են, ասել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Մի շարք տելեգրամ ալիքներ և սոցիալական ցանցեր այսօր հայտարարություններ են տարածել այն մասին, որ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալները, ովքեր ձերբակալվել են Բրյանսկում, Ռուսաստանի քաղաքացիներ են, դա իրականությանը չի համապատասխանում, նրանք բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ են»,-ասել է նա։

--00—ՅՄ