Հանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ն

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«ՀՀ Ազգային ժողովի իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Էլինար Վարդանյանի հետ անկեղծ զրույց ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Կոտայքի մարզի Արամուս գյուղում։

Անհատապես ծանոթացել ենք ինչպես յուրաքանչյուրի ունեցած խնդիրներին, այնպես էլ գլոբալ հարցերին, որոնք հուզում են մեր հայրենակիցներին։

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Մետաքսե Հակոբյանը։

Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած ջանք գործադրելու ենք նրանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Հ.Գ. Շնորհակալություն Ազգային ժողովրդավարական ինստիտուտին հանդիպումը կազմակերպելու համար։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»։

--00—ԼՀ