ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորներն առաջին ընթերցմամբ օրենքի մի քանի նախագծեր ընդունեցին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ԱԺ

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանում քննարկված մի քանի նախագծեր։ Դրանցից մեկը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել է ԼՀԿ խմբակցության կողմից։ Ըստ նախագծի՝ ԼՀԿ-ն առաջարկում է արգելել քաղաքացիներին առաջարկվող միջնորդավորված «վարկ ստանալու օգնությունների» մասին գովազդները։ Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

Մյուս նախագիծը վերաբերում էր դատապարտյալների վիճակի բարելավմանը։ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ԱԺ-ն միաձայն՝ 94 ձայնով, կողմ քվեարկեց։

96 կողմով ընդունվեց նաև «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ 97 կողմով՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։