Ալիևը օկուպացված Արցախում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

65e9851c6c93f65e9851c6c940170980278065e9851c6c93d65e9851c6c93e

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել օկուպացված Ստեփանակերտում և որոշ շրջաններում: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ օկուպացված Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։

Ալիևի մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Ակնայի և Վարանդայի շրջաններում։

--00—ՅՄ