Փաշինյանը յուրաքանչյուր ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական ապացույցն է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ա

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մամուլի ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում։

«Երեկ գրեթե ուղիղ կերպով պնդեց, որ Արցախի հարցում մշտապես եղել է այսօրվա համոզմունքին, պարզապես չի համարձակվել հասարակության հետ անկեղծ լինել, այսինքն՝ ուշադրություն՝ իր դիրքորոշման ձևավորումը չի կապում պատերազմի արդյունքների հետ, այլ ասում է, որ ունեցել է ի սկզբանե։

Սա պետական դավաճանության հանցակազմի պարտադիր տարրերի դրսևորում կարող է դիտարկվել, քանի որ նման համոզմունքը թաքցնելով՝ իշխանության է եկել, այդ համոզմունքով պատերազմում հանդես է եկել որպես գերագույն հրամանատար, խաբեությամբ մարտակոչով պատերազմի է հանել հազարավոր հայորդիների՝ փաստորեն, հակառակ իր այդ համոզմունքի», - Facebook-ում գրել է Ասլանյանը։

--00—ԼՀ