Վազգեն Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վազգեն Մանուկայնին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:  Մարտի 9-ին Մանուկյանի մեղադրանքը լրացվել էր։

--00—ՄՀ