Խաչանովն ու Աղասին հանդիպել են Գլենդելում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Khachanov-agasi-1-750x375

Աշխարհի 15-րդ ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում հանդիպել է ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասիի հետ։

Կարենը լուսանկար է հրապարակել աշխարհի նախկին առաջին ռակետի հետ իր սոցցանցում։

53-ամյա Աղասին Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Մեծ Սաղավարտի մրցաշարերի 8-ակի հաղթող․ նա 4 անգամ հաղթել է Australian Open մրցաշարը, երկու անգամ՝ US Open-ը, մեկական անգամ Ռոլան Գարոսի ու Ուիմբլդոնի մրցաշարերը։

գյտգյ

27-ամյա Խաչանովը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, ATP մրցաշարերի 7-ակի հաղթող։

--00—ՅՄ