Ուրարտուի ակադեմիան կմասնակցի Elite Neon Cup 2024 միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Jx5MQrZ8_hs-750x375

«Ուրարտուի» ակադեմիան կմասնակցի Elite Neon Cup 2024 միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մանկապատանեկան մրցաշարն ունի 9 տարվա պատմություն և ընդգրկուն աշխարհագրություն: Այս ընթացքում մրցաշարին մասնակցել է 160 թիմ՝ 40 երկրից, այդ թվում այնպիսի աշխարհահռչակ ակումբներ, ինչպիսիք են «Միլանը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը», «Բավարիան» և այլն: Կիպրոսյան խաղադաշտերում իրենց առաջին միջազգային քայլերն են կատարել այժմ առաջատար ֆուտբոլիստներ Դուշան Վլահովիչը, Ջեյդոն Սանչոն և Ֆիլ Ֆոդենը:

Մրցաշարն այս տարի կանցկացվի Կիպրոսի Պաֆոս քաղաքում և կտևի 3 օր՝ մարտի 23-ից 25-ը ներառյալ: Տարիքային 3 խմբում ներգրավված 48 թիմերի շարքում լինելու են «Ուրարտու-ակադեմիայի» 2009 և 2013 թվականների առաջին թիմերը:

2024 թվականի մրցաշարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Յուվենտուսի», «Լիվերպուլի», «Բավարիայի» և «Օլիմպիակոսի» ակադեմիաները:

--00—ՅՄ