Մանասյանը շնորհավորել է  Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է  Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ  Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:

Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»:

--00—ԼՀ