ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ հավաք-խորհրդակցություն է անցկացվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

դդ

Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:

--00—ՍՊ