Նիկոլն իր վերջին կռիվն է սկսել, Սամսոնյանն այս գարնան առաջին ծիծեռնակն է․ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

dd

Մեր երկրում, որպես կանոն, նման տեսարաններին հաջորդում են այլ տեսարաններ՝ զոհերի հուղարկավորություններ, լքվող գյուղեր ու անտուն մնացած հայրենակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Նիկոլն իր վերջին կռիվն է սկսել։ Ինքն ամեն ինչ անելու է այդ կռվում հաղթելու համար։ Թիրախում Հայրենիքի համար սրտացավ ու պայքարող մարդիկ են լինելու։ Նարեկ Սամսոնայնն այս գարնան առաջին ծիծեռնակն է։ Մոտ օրերս հավանաբար նոր ձերբակալություններ կլինեն։

Ու հենց դրա համար եմ ասում՝ Տավուշի համար Երևանում է պետք պայքարել։ Սա քաղաքական խնդիր է, որին պետք է քաղաքական լուծում տրվի։ Հիմնավոր ու վերջնական լուծում»,-գրել է նա։

 

--00—ԱՊ