Ահաբեկիչները «Կրոկուսում» միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ն

Ինչ նոր բան է այս ժամին հայտնի Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության մասին.

1.Հարձակվողների ուսապարկերում եղել են վառելիքով տարաներ, հարձակումից հետո նրանք լցրել են այն և այրել, ինչը ուժեղ հրդեհ է առաջացրել։

2.Այս պահին հրդեհը մեկուսացված է։ Հրդեհի մեկուսացումից հետո զոհերից մեկի հագուստի վրա հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա: Այն վնասազերծվել է։ Նախնական տվյալներով՝ մահացածը ահաբեկիչներից մեկն է։

«Կրոկուսի» 5 աշխատակից է ձերբակալվել, նրանց հարցաքննում են։ Հայտնի է, որ ահաբեկիչները միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել, նրանք անխնա գնդակահարել են մարդկանց։

 

 --00—ԱՊ