ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1133113

Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել դաշինքի (ՆԱՏՕ) մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։

«Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։

--00—ՅՄ