Ադրբեջանում ահաբեկչություններ նախապատրաստող անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

6601240d8c1156601240d8c11617113507976601240d8c1136601240d8c114

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ ՌԴ Մուրմանսկ քաղաքում բնակվող 1988 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ասգարով Բահրուզ Ալիմամեդօղլուն դավադրություն է կազմակերպել այլ անձանց հետ, ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել, հայտնում է ԱՊԱ-ն։

Պարզվել է, որ Ասգարովը, Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց հետ գաղտնի կապի մեջ գտնվելով, հանձնարարել է կազմակերպել Լենքորան քաղաքի Գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձը։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստում հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

--00—ՅՄ