Նոր տվյալներ են հաղորդվում Crocus City Hall-ում զոհվածների թվի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

dd

 

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի, այդ թվում՝ 3 երեխա։ Այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Հաղորդվում է, որ 75-ի ինքնությունը պարզվել է:

Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ համերգասրահում մահացել է 137 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Հրազենային վնասվածքներից մահացել է 40 մարդ, հրդեհից՝ 45 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 182 մարդ: 

--00—ՍՊ