Քոբուլեթիի հինգ դպրոցներում տարհանում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ըը

Վրաստանի արևմուտքում գտնվող Քոբուլեթի առողջարանային ավանի հինգ դպրոցից բոլոր աշակերտներին տարհանել են ուսումնական գործընթացի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ֆորմուլա» լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ դրա պատճառը դարձել են հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունները, որոնք դպրոցականները կարդացել են սոցցանցերում և այդ մասին հայտնել տնօրեններին։

Արտակարգ պատահարի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար դեռ մեկնաբանություն չի տվել։

--00—ԼՀ