Մեր մտքերը, աղոթքները զոհերի ու նրանց հարազատների հետ են․ ԱԳ նախարարը՝ Շրի Լանկայի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ԱԳ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանությանը: Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան մկրոբլոգում գրել է․

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը: Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս