Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը Մատենադարանում ձեռագրերի վերականգնման հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ff

 

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 

ֆ

Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

--00—ՍՊ