Իրանում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների զոհերի թիվը հասել է 740-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1133733

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Իրանում 740 մարդ է զոհվել մարտի 14-ից ի վեր, երբ երկրում սկսել են նշել Նոուրուզը՝ իրանական արևային օրացույցով Նոր տարին։ Տարբեր վնասվածքներ է ստացել առնվազն 19 325 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհային ոստիկանության պետ Թեյմուր Հոսեյնին։

Հոսեյնին խնդրել է բոլոր նրանց, ովքեր այս օրերին շարունակում են ճամփորդել, խուսափել ռիսկային վազանցներից, չգերազանցել թույլատրելի արագությունը և կանգ չառնել ճամփեզրին։

Մարտի 29-ին Իսլամական Հանրապետության ոստիկանության Ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնի ղեկավար Ահմեդ Շիրանին տեղեկացրել էր տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների հետևանքով 617 մահվան դեպքի մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ